Մայիսի 1-ից 3-ը Արցախի Հանրապետություն է մուտք գործել 862 տրանսպորտային միջոց

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 862 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Մայիսի 1-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 2-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 327 տրանսպորտային միջոց, որից`

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 67 տրանսպորտային միջոց:

«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց:

«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 174 տրանսպորտային միջոց:

Մայիսի 2-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 3-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 249 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 21 տրանսպորտային միջոց:

«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 85 տրանսպորտային միջոց:

«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 143 տրանսպորտային միջոց:

Մայիսի 3-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 4-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 286 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 29 տրանսպորտային միջոց։

«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 96 տրանսպորտային միջոց:

«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 161 տրանսպորտային միջոց: