Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված գանձապետարանի հաշվին կա 1 մլրդ 58 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

կորոնավիրուս

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 04.05.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,058,259,738,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4030։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։