Խանզադյան փողոցի տներից մեկում արտաքին պատը փլուզվել է, վնասել է բակում կայանված մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

պատ

Մայիսի 7-ին՝ ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) և թափավել է հարակից տան բակում կայանած «Mitsubishi Altrek» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ մասամբ վնասելով դուռը:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել: