Երևանի տներից մեկում հրդեհի հետևանքով այրվել է խոհանոցային գույքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ԱԻՆ

Մայիսի 13-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իոսիֆյան փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական եւ հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։06-ին, մարվել՝ 09։13-ին։ Խոհանոցի գույքն ամբողջությամբ այրվել է։