Պրոբացիայի ծառայության շահառու ընտանիքներն ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ԱՆՊրոբացիայիծառայությանշահառուներ

ԱՆ Պրոբացիայի ծառայության՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաշվի առնելով կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությանն աջակցությունը տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների կենտրոնը (100 փաթեթ), ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամը (20 փաթեթ), «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը (2 փաթեթ), ինչպես նաև «Արդարության ուղի» ՀԿ-ն (6 փաթեթ):

Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռավար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ: