Մայիսի 18-ից վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

անձնագրայինևվիզաներիվարչություն

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։ Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում՝ 14.00-ից 15.00-ն։
Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։