Ամեն դեպքում մի խնդրանք` արեք էլի այդ հակասահմանադրական հանրաքվեն, արեք․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամբողջությամբ բնական է, որ ՍԴ-ն ցրելու, ապա սեփական դատավորներով անձնական ՍԴ ձևավորելու օրինական ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Բնական է, քանի որ նման բան պարզապես չպետք է լինի։ ՍԴ-ն պետք է ձևավորվի տարբեր ժամանակներում, տարբեր իշխանությունների օրոք, իշխանության տարբեր մարմինների առաջարկով ընտրված տարբեր դատավորներից։

Օրենքի ոտնահարմամբ այդ «գերնպատակին» հասնելու ուղիները միմյանցից տարբերվում են միայն մի բանով` հետագայում պատիժ նշանակելիս, ընտրված ուղուց կախված են նաև դատարանները գնահատելու արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։

Բայց ամեն դեպքում մի խնդրանք` արեք էլի այդ հակասահմանադրական հանրաքվեն, արեք»։

Տեսանյութեր

Live

Լրահոս