«Ձորակ» կենտրոնում թեստավորված անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

կորրրրրր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել:

Հիշեցնեմ, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել էր. Նրա մոտ հաստատելվեր էր վարակը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունում միանգամից մեկուսացվել էին խնամյալի հետ անմիջական շփման մեջ գտնված անձինք՝ շուրջ 20 մարդ: Այսօր նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել է»:

Տեսանյութեր

Live

Լրահոս