Հայաստանում կավասակիի սինդրոմի 2-րդ դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

կավասակի

Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի  երկրորդ դեպքը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նիկողոսյանը նշել է, որ երեխան 9 տարեկան է։  Խոսնակը հավելել է, որ վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։ Արդեն կա կլինիկական բարելավում:

Նույն հիվանդությամբ վարակված 4-ամյա երեխան, ըստ Նիկողոսյանի՝ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ։

--0—ՄՀ