Ռուստամ Բադասյանն արդեն որոշել է իր մարդուն «գործուղել» դատախազություն․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News    

Ռուստամ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվելու: Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազություը ստացել էր երեք հայտ՝ Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան:

Կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն է, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մինչեւ մրցույթը արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված է. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է իր մարդուն «գործուղել» դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ