ԱԺ-ն համաձայնություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու դատախազի միջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։

«Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավոր կողմ քվեարկեց միջնորդությանը։

Ավելի վաղ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ  Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր։ 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկություններին։ 

--0—ՄՀ