Արայիկ Հարությունյանի հրամանով՝ նախարարությունում այլևս չեմ աշխատում․ Արմեն Աբրոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

․

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարի հրամանի համաձայն այլևս չի աշխատում նախարարությունում։

«Հրամանը մինչ օրս չեմ տեսել, և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով: Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին»,- գրել է նա։

--0--ԱՀ