Տավուշի գործողություններում ժամկետային զինծառայողներ չկան. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

մոսի

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, թե չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ և չգիտեն՝ ի՞նչ վիճակում են իրենց երեխաները, Հակոբյանն ասել է. «Կարող եմ հայտնել՝ իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս