Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

Տիխանովսկայա

Բելառուսի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը․ նա Լիտվայում է։

Լիտվայի արտաքին գործերի նախարարն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Տիխանովսկայան ապահով վիճակում է, երկիր է ժամանել գիշերը։

Նա նշել է,  որ Տիխանովսկայան սպառնալիքներ է ստացել, շուրջ յոթ ժամ կալանավորված է եղել։

--00—ՄՀ