Նորքի ինֆեկցիոնում վերջին 6 ամիսներին շուրջ 400 նոր աշխատատեղ է ստեղծվել. հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

նորք

«Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում՝ «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

✅ 1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ՝ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։

✅ 2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

✅ 3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։

✅ 4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։

✅ 5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

✅ 6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։

✅ 7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։

✅ 8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։

--00—ԼՄ