ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել մեկուսարան հանդիսացող վայրերում:
Մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել նաև հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Առհասարակ ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը:
--00—ԼՄ