Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: 

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբե­րությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրա­կարգի հարստացման հարցում:

Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջև շփումների դինամիկան:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Դոդոն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ Մոլդո­վայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - նշված է վարչապետի ուղերձում: 

-- 00—ՄՀ