Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

հասարակական

Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ազատ արձակվեցին ՀՖՖ նախագահի միջնորդությունից հետո։

Նրանք չցանկացան մանրամասներ հայտնել իրավապահների հետ Կասկադում տեղի ունեցած միջադեպից, նշելով, որ հետագայում ամեն ինչ կպարզվի։ Եղբայրները նաև շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ-ին և իրենց սատարողներին։

Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեց մինչև վաղը։

--0--ԿԿ