Իմքայլական Արմեն Փամբուխչյանը ևս մանդատը վայր կդնի. պաշտոն է ստանալու. «Հրապարակ»

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

արմեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։

Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով,  Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։

Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչեւ պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ