Հայտնաբերվեց կանեփանման զանգված․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News 

Դիլիջանի ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ թմրանյութ է պահում և օգտագործում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Սեպտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 9-ին, Դիլիջանի օղակաձև խաչմերուկից նա կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծխախոտի տուփ` լցված կանեփանման բույսի մանրացված զանգվածով:

Տղամարդու հայտնածով` հայտնաբերվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի բույսից, որ օգտագործի: Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ