Ադրբեջանն այսօրվա պատերազմին շատ երկար է պատրաստվել, ամիսներով․ Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Դիրքային առումով առաջնագծում շատ բան չի փոխվել։ Լայնածավալ մարտական գործողություններն Օմարից մինչև Արաքս են։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի, Ջաբրայիլի և Ֆիզուլի ուղղությունը և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ՝ հյուսիսարևելյան ուղղությունը։ Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել երեկ իբր գրավված Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել։ Ինչպես երեկ, այսօր էլ Օմարի ուղղությամբ դիրքային մարտեր են եղել։ Երեկ ադրբեջանական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր ֆիզուլիի ուղղությմաբ իբր գրավել են, երևի դրա հաար էլ այսօր  ավելի քանի 50 եթե ոչ ավել տանկ ու զրահատեխնիկա օգտագործել են»,-ասաց նախագահը ։

Նա նշեց, որ ՊԲ ստորաբաժանումները խոցել են տասնյակ տեխնիկաներ։

«Ադրբեջանը այսօրվա պատերազմին շատ երկար է պատրաստվել, ամիսներով, որպեսզի կարողանան վնասել մեր կապի ուղղությունը։ Այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և նրանք անցել են հակահարձակման, հերթական անգամա պաացուցում է, որ գործ ունենք, մի իշխանության հետ, որը ստում է մաբողջ աշխարհին»,- ընդգծեց Հարությունյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 120-ին։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս