ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օրվա երկրորդ կեսին կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Նոր ենք սկսում պարզել մանրամասները: Կարող եմ հաստատել՝ այո՛, նա կժամանի օրվա երկրորդ կեսին, և խորհրդակցություններ կլինեն»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար:
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ խորհրդակցություն անելու:
--00—ԼՄ