Ադրբեջանում հայտնված մեր գերիները ենթարկվում են բարբարոսական հալածանքների․ ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար: 

«Արցախի դեմ լայնածավալ պատերազմը, որ սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասնակցությամբ, նոր ցնցում դարձավ»,- նշեց նա: 

Այվազյանը նկատեց, որ ռազմական գործողությունները դադարեցին ՌԴ շնորհիվ, մեծ ներդրումի և հետևողական ջանքերի համար շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին և անձամբ Լավրովին: 

«Հուսով եմ՝ մենք կշարունակենք մեր երկխոսությունը, որ սկսվել է Երևանում՝ խաղաղապահների աշխատանքի, փախստականների վերադարձ, ենթակառուցվածքների վերականգնման և այլնի մասին»,- նշեց նա:

Այվազյանը կարևորեց անհետացած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցերը:

«Բնական է, որ այս հարցերը շատ զգայուն են և հրատապ լուծում են պահանջում: Դա հատկապես ակտուալ է դառնում ռազմագերիների և ոչ միայն նրանց նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ փաստերի պայմաններում: Նույն շարքին է նաև պատկանում հայկական կրոնական և մշակութային օբյեկտների պահպանման հարցը»,- ասաց նախարարը:

--0--ԿԿ