Ադրբեջանի ստախոս կառավարությունն օգտագործում է երեխա դերասաններին․ գարշելի է․ Թանկյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News  

Թանկյան

Սերժ Թանկյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պրոպագանդային։ Նա ինստագրամյան իր էջում գրել է․
«Միջազգային կարեկցանք ստանալու համար երեխա դերասանների օգտագործումը բնորոշ է Ադրբեջանի ստախոս կառավարությանը։ Գարշելի է։

Այսպես է արվում ադրբեջանական քարոզչությունը։ Մի՛ հավացեք դրան #armeniaagainstterrorism»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ