ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային մեղավոր է ճանաչել երկու գիտնականների խոսքի ազատության իրավունքը խախտելու հարցում: Ստրասբուրգի դատարանի որոշումով ակադեմիկոսներ Իբրահիմ Քաբօղլուն և Բասքին Օրանը պետք է 2 հազար եվրո փոխհատուցում ստանան։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ գրում է DW-ն:

2005 թվականին թուրքական արդարադատությունը գիտնականներին մեղադրել է «ատելություն հրահրելու» և «պետական ​​արդարադատության մարմիններին արատավորելու» համար: Դրանից առաջ էլ նրանք հրապարակել էին փոքրամասնությունների պաշտպանության հետ կապված խնդիրների մասին զեկույց, որը բուռն վեճերի առիթ դարձավ Թուրքիայում:

Քաբօղլուն և Օրանը 2007-ին դիմել էին Ստրասբուրգ, իսկ 2008-ին թուրքական դատարանը հեռացրեց նրանց դեմ հարուցված բոլոր մեղադրանքները: Այնուամենայնիվ, հետաքննությունը, որը տևեց 3 տարի, «անխուսափելի» ճնշում գործադրեց ակադեմիկոսների վրա և նրանց հանգեցրեց ինքնագրաքննության` ասվում է ՄԻԵԴ որոշման մեջ:

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ             

Տեսանյութեր

Live

Լրահոս