Առաջիկա ընտրություններին ԱԺ պատվիրակությունը չի մեկնի Վրաստան. ո՞րն է պատճառը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

վրաստան

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

Ընդհանրապես ընդունված է, որ նման դեպքերում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում են հարևան երկրների խորհրդարանների պատվիրակությունները: Սակայն Հայաստանի խորհրդարանականները չեն մեկնել Վրաստան, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կորոնավիրուսային համավարակով, այնպես էլ Վրաստանի, մեղմ ասած, ոչ հավասարակշռված պահվածքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ