ՌԴ-ին դիմելու հարցում չենք հապաղել, առաջին օրվանից քննարկումների մեջ ենք եղել. Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ ըստ անհրաժեշտության ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին, նշեց՝ ՌԴ-ի հետ փոխօգնության քննարկումները, կարծում եմ, մեկնարկել են, իսկ եթե չեն մեկնարկել, ապա շատ արագ կմեկնարկեն:

24News-ի հետ զրույցում Ենգիբարյանն ասաց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՌԴ-ին դիմելու հարցում իշխանությունները հապաղել են: «Չենք հապաղել, առաջին օրվանից քննարկումների մեջ ենք եղել ռուս մեր գործընկերների հետ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ