Թշնամուն հաջողվել է մոտենալ․ մեր զորքը համառորեն դիմադրում է․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։ 

--00--ԱՀ