ԱՀ-ում շարունակվում են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News   

հոսանք

ԱՀ օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները:

«Այս օրերին մասնագետներն աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ:

Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակայրի էլեկտրամատակարարումը վերականագնելու ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»,- տեղեկացնում է ԱՀ օպերատիվ շտաբը:
   
--00—ՄՀ