Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է. ՌԴ ԶՈւ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչին, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է: 

Ըստ պաշտոնյայի՝ ՌԴ խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է, խաղաղապահները սովորականի պես կատարում են իրենց պարտականությունները:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջությամբ: Խաղաղապահ զորախումբն իր պարտականությունները կատարում է ինչպես միշտ: Դիրքերում իրավիճակը հանգիստ է», - ասել է Պոլիուխովիչը:

--00—ԼՄ