ՌԴ ԶՈՒ-ն գնդակոծել է Խերսոնի ծննդատունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

image_750x_63abdac513acb.jpg

Դեկտեմբերի 27-ի երեկոյան ռուսական զինուժը կրկին գնդակոծել է Խերսոնը, ավերել տեղի հիվանդանոցի ծննդատունը։

Այդ մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

«Նրանք գնդակոծել են այն վայրը, որտեղ այսօր երկու երեխա է ծնվել։ Մինչ հարձակումը բժիշկներին հաջողվել է կեսարյան հատում կատարել։ Ծննդաբերությունից հետո հաստատությունում հինգ կին կա»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, քանի որ և՛ բժիշկները, և՛ հիվանդները եղել են ապաստաններում։

--00—ԶՀ