Խնդրում եմ Ղարաբաղում հրադադարի խիստ վերահսկողություն սահմանել. Շոյգուն՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան այցի շրջանակում ՀՀ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը կոչ է արել ապահովել ԼՂ-ում կրակի դադարեցման խիստ վերահսկողությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գլխավորը կրակի դադարեցման ռեժիմի անվերապահ պահպանումն է, որպեսզի սադրանքները բացառվեն: Խնդրում եմ Ձեզ խիստ վերահսկողություն սահմանել այս ուղղությամբ», - ասել է Շոյգուն, ապա հավելել, որ ռուսական կողմը ԼՂ-ում խաղաղության պահպանումը համարում է առաջնահերթություններից մեկը:

«Ձեռնարկում ենք տարածաշրջանում կայունության ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Դուք արդեն իսկ նշել եք այն աշխատանքները, որոնք տարվում են այս տարածաշրջանում՝ զոհվածների մարմինների փոխանակում, այժմ ընթանում են պատանդների և ձերբակալվածների փոխանակման ակտիվ աշխատանքներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ՝ իրենց հարազատների և բարեկամների մոտ», - հայտարարել է շոյգուն:

--00—ԼՄ