Ամրապնդում ենք Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Քաղաքական

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

«Ամրապնդում ենք մեր ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է Շոյգուն։:

Շոյգուն շեշտել է, որ «երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է հանդիսանում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը դիտարկում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»:

--00--ԿԿ