Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը Հերացի թիվ 1 հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել ընդդիմադիրների երթի ժամանակը ոտքը վնասած երիտասարդի մասին:

«Հարգելի՛ գործընկերներ, Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է, գտնվում է հետազոտման փուլում»,-գրել է Շուշան Դանիելյանը:

Նշենք, որ ընդդիմադիրների երթի ժամանակ Մյասնիկյան պողոտայում փողոցը փակելիս մեքենաներից մեկը կանգ չէր առել, որի հետևանքով ցուցարարներից մեկի ոտքը վնասվել է: Ներկաները տեսանյութում նշում են, որ երիտասարդի ոտքը կոտրված է:

Միջադեպի մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում:  

--00—ԼՄ