Գործել միմիայն օրենքի տառին համապատասխան. պաշտոնաթող գեներալների կոչը ոստիկաններին

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ոստիկանություն

Ոստիկանության պաշտոնաթող գեներալներն ու գնդապետները կոչով են հանդես եկել՝ ուղղված ոստիկանության ծառայողներին: Դրանում ասված է. 

«Հարգելի ոստիկանության ծառայողներ,

Սիրելի ընկերներ և զինակիցներ,

Քույրեր և եղբայրներ,

Այս օրհասական պահին դիմում ենք Ձեզ, որպես ավագ ընկերներ, որոնք Ձեր կողքին են եղել , կան և կլինեն բոլոր ժամանակներում։

Իրար հետ մարտնչել ենք թշնամու դեմ, կռիվ տվել հանցագործների հետ, ապահովել հասարակական անդորրը, չխնայելով առողջությունը և նույնիսկ կյանքը:

Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապես Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում, չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք:

Կուռ և խիզախ եղեք, որպեսզի արժանի լինեք Ձեր զոհված ընկերների հիշատակին։

Ոստիկանությունը միշտ եղել է հասարակության սերուցքը, ուստի ամեն մեկիս ճիշտ քայլը բարձր է գնահատվելու ժողովրդի կողմից...

Հիշեք մեր փառապանձ նախնիների սխրանքները, ավագ եղբայրների և ծառայակից ընկերների թափված արյունը հանուն մեր Հայրենիքի անվտանգության...

Գործեք Ձեր խղճի և սրտի կանչով, մաքուր ձեռքերով և սթափ գլխով ։

Աստված Ձեզ պահապան...

Հ.Հ. Ոստիկանության Կոլեգիայի նախկին անդամներ և բարձրաստիճան սպաներ

Վարդան Եղիազարյան, ոստիկանության գեներալ֊լեյտենանտ

Լևոն Երանոսյան, գեներալ ֊լեյտենանտ

Սաշա Աֆյան, ոստիկանության գեներալ-լեյտենանտ

Սամվել Հովհաննիսյան, ոստիկանության գեներալ֊մայոր

Ռաֆիկ Զաքարյան, ոստիկանության֊գեներալ-մայոր

Սարգիս Մարտիրոսյան, ոստիկանության գնդապետ

Սամվել Ասատրյան, ոստիկանության գնդապետ

Արսեն Ադամյան, ոստիկանության գնդապետ

Արշավիր Գևորգյան, ոստիկանության գնդապետ

Գուրգեն Գրիգորյան, ոստիկանության գնդապետ

Ռոման Կիրակոսյան, ոստիկանության գնդապետ»:

--00--ԱԹ