Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 19 զոհվածի մարմին․ Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

դի արցախ

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի և լեռնաանտառային գոտու, Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց և Սզնեք համայնքների, ինչպես նաև հարավային թևի՝ Ջաբրայիլի և Իշխանաձորի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին հայտնաբերվել է ևս 19 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1039 զոհված զինծառայողի ու քաղաքացիական անձի մարմին:

«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Այդ աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- նշեց Թադևոսյանը։

--00—ԼՄ