Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփել են ընթացիկ տարվա աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հարկադիր

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: 

Ամփոփվել են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2020 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները, քննարկվել՝ 2021 թվականին նախատեսվող համալիր ծրագրերը։

Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց բաժինների կողմից ընթացիկ տարում իրականացված միջոցառումները և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ծառայության գործունեության 2021 թվականի համալիր ծրագրերի շրջանակում կատարողական վարույթների էլեկտրոնային շտեմարանի արդիականացմանը, տարբեր գերատեսչությունների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կատարելագործմանը, ինչպես նաև Ծառայության առանձին ոլորտների թվայնացման գործընթացների իրականացմանն առնչվող հարցերին։

Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են առանձին հանձնարարականներ՝ նախատեսված միջոցառումների հետևողական իրականացման և դրանց արդյունավետության ապահովման ուղղությամբ։

--00--ԱԹ