Աժ նախագահը լսել է գործարարների մտահոգությունները և ներկայացրել հարցերի պատասխաններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ:

--00--ԱՀ