Հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում նույնպես հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում ցերեկային ժամերին սպասվում է 2-4 աստիճան տաքություն, իսկ գիշերը կլինի -9…-11 աստիճան։

--00—ԼՄ