ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News
ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք:
Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը:
Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն մեր արդար ձեռնարկումներում:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»:
--0--ԿԿ