Վերջին մեկ օրում Արցախում ոչնչացնել է 1105 պայթյունավտանգ առարկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

․

ՌԴ պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Նոյեմբերի 23-ից սակրավորներն ականազերծել են մոտ 440 հեկտար տարածք, որից 5 հեկտարը՝ վերջին մեկ օրում, հայտնաբերելով ու ոչնչացնելով 1105 պայթյունավտանգ առարկա։

Ամբողջ ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է մոտ 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում 22-ը՝ սոցիալական նշնակության, վնասազերծվել է 21 755 պայթյունավտանգ առարկա։

--00--ԱՀ