Արցախի պաշտոնյաներն այցելել են պատերազմի ընթացքում զոհված փրկարարների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի եւ ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ՝ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի եւ  Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատների Արցախում չգտնվելու պատճառով՝ այցը հետաձգվել է:  Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

նկար

Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է հայտնել հերոսների հարազատներին, նշել, որ զոհված փրկարարների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրներն այսուհետ եւս լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:

նկար

Նշենք, որ ռազմական գործողությունների ընթացքում ԱԻ ծառայությունից  4 փրկարար է զոհվել: Վերջիններս  ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել են «Արիություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ. Աղաջանյանին հետմահու շնորհվել էր նաեւ «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ:

նկար

--00—ԼՄ