Արցախի պաշտոնյաներն Անկախության հանրաքվեի օրվա առթիվ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

11

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱՀ Անկախության  հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  Ազգային ժողովի պատգամավորների և ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի  և կառավարության անդամների հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք  մատուցել  և ծաղկեփսակ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների  հուշակոթողին։

ԱԺ նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությունը Զինվորական պանթեոնում  ծաղիկներ է խոնարհել Արցախյան  3 պատերազմներում  զոհված հայորդների շիրիմներին։

Խորհրդարանի ղեկավարը  օրվա առիթով ուղերձ է հղել, իսկ ԱԺ խմբակցությունները՝ հայտարարություն տարածել։

--00—ԼՄ