Ryanair-ը կանխատեսում է այս ամառ վերադարձ լողափնյա արձակուրդներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

լողափ

Ռայնէյր ընկերության տնօրենը կանխատեսում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրի շնորհիվ այս ամառը կվերադառնան եվրոպական լողափնյա արձակուրդները։ Այս մասին Փաստինֆո-ի հաղորդմամբ՝ հայտնում է BBC-ն։ 

Ռայնէյրի ղեկավարը հույս է հայտնել, որ ճամփորդությունների սահմանափակումները կվերանան ռիսկային խմբերի պատվաստումից հետո։

«Կարծում ենք, որ երբ ռիսկային խմբում գտնվողները, այդ թվում բարձր տարիքի մարդիկ, առողջապահական համակարգի աշխատակիցները պատվաստվեն, ճամփորդական սահմանափակուները կվերացվեն։ Այսպիսով ակնկալում ենք տեսնել բրիտանացի ընտանիքների վերադարձը Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Հունաստանի լողափեր՝ համեմատաբար անվտանգ պայմաններում»,-նշել է նա։

Ընկերության տարեկան կորուստները 2021թ․-ի մարտի կտրվածքով կարող են հասնել 1 բիլիոն եվրոյի։

Նախորդ ամիս EasyJet-ը հայտարարել էր, որ ամառային ամրագրումները 250 տոկոսով աճել են։

  --00—ՄՀ