Ryanair-ը դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից Իտալիա և հետադարձ մինչև ապրիլի 8

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News  

Ryanair ընկերություն

Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա և հետադարձ, մինչև ապրիլի 8ը՝ հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը:

«Բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով: Ուղևորները՝ որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչև մարտի 13-ի կեսգիշեր:
Այն ուղևորները, որոնց չվերթները չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում»,- ասված է ընկերության հայտարարությունում: