ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի նիսում ներկայացվել է Տեսչական մարմնի 2020թ. հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

նիստ

Փետրվարի 2-ին, տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը  նախագահում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Նիստում ներառված էր օրակարգային երեք հարց։ 

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Տեսչական մարմնի 2020 թ․ ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն՝ վերահսկողության ոլորտներով իրականացված ստուգումների և դրանց արդյունքների, ՏՄ-ին հասցեագրված դիմում-բողոքների վերլուծության, իրականացված խորհրդատվական և իրազեկման աշխատանքների, ինչպես նաև ՏՄ կողմից  բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։

Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս մյուս օրակարգային հարցերի, հավանության արժանացավ Տեսչական մարմնի 2020 թ․ տարեկան գործունեության հաշվետվության նախագիծը։

Կառավարման խորհրդի նախագահի և խորհրդի մյուս անդամների կողմից անդրադարձ կատարվեց Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող  այլ հարցերի, ինչպես նաև ներկայացվեցին մի շարք առաջարկություններ:

--00—ՄՀ