ԻՔ-ից դուրս գալուց հետո տարածում են, թե միացել եմ Քոչարյանին, որ 50000 դոլար եմ վերցրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Իմ քայլից» դուրս գալու օրվանից տեղեկություն են տարածում, թե իբր միացել է ԲՀԿ–ին, Քոչարյանին, և որ 50 հազար դոլար։ Գրառումը՝ ստորև.

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։ «Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու և բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ֊ին, Քոչարյանին և այլն, և որ ամենակարևորն է՝ վերցրել եմ 50000 $։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ)։

Մինչև «Իմ քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000 $ է տվել, որ խմբակցությունում մնաս»։

Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահել այդ 50000 $ գա, տեղն ընկնի»։

Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։ «Իմ Քայլից դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ...»:

--00—ԼՄ