Վարդան Պետրոսյանը ռեպ կատարումով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը նոր ոճով է ներկայանում։ Ֆեյսբուքյան էջում Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ 

«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին ։

Տեքստը գրել եմ Մոցարտի Ռեքվիեմի երաժշտության վրա ։ Օգտագործել եմ տողեր Վահան Տերյանի եւ Կոստան Զարյանի բանաստեղծություններից ։

Հոլովակի ռեժիսորը Էդվարդ Համբարձումյանն է, երաժշտական ձեւավորող Սամվել Հովհաննիսյանը ։

Երգը նվիրվում է մեր հերոս զինվորներին․․․»

  --00—ՄՀ