Սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է. Վարդան Պետրոսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

վարդան

Դերասան Վարդան Պետրոսյանի համար «անմարդկայինության բոլոր սահմաններն անց է» պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում:

«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության…

Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…

Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն`ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։

Խորին ցավակցություններս` հարազատներին…»,-Facebook-ի իր էջում գրել է Պետրոսյանը:

--00—ԼՄ