Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին․ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ю

Փետրվարի 15-ին, ժամը 17։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղի անտառամերձ հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 19։07-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

--00--ԱՀ